Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում 92 տարեկանում մահացել է լեգենդար ջազային դաշնակահար, կոմպոզիտոր Փոլ Սմիթը՝ հաղորդում է The Los Angeles Times-ը:
Ինչպես թերթին հայտնել է Սմիթի գործակալ Ալան Էյխլերը, ջազմենը մահացել է անցած շաբաթ՝ Տորանսի բժշկական կենտրոնում, սրտի անբավարարությունից:
Սմիթը 8 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից որոշները մինչև այժմ ԱՄՆ-ում հանդիսանում են վաճառքի հիթ:
Նա աշխատել է ջազի այնպիսի լեգենդար արտիստների հետ, ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդը, Սառա Վոանը, Ռոզմարի Քլունին, Սեմի Դևիս-Կրտսերը, Մել Թորմը, Բինգ Քրոսբին ու այլք:









































