Saturday, 20 06 2026
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

Տաքսի «Դեմ-պինգ». b4b.am

Հունիսի վերջին «Բարքեմփում» Yandex.Taxi ընկերության ներկայացուցիչը որոշ փակագծեր բացեց՝ նշելով, որ իրենց ընկերությունը կառաջարկի Հայաստանի համար աննախադեպ ցածր նվազագույն սակագին (մինիմալ)՝ ընդամենը 100 դրամ (մինչև 2 կմ-ի համար)։

Այդ ժամանակ արդեն շատերը կասկած հայտնեցին, որ դա անհավանական գին է, և հայ վարորդները 100 դրամի համար 2 կմ չեն վարի, մանավանդ քաղաքի կենտրոնում՝ պիկ ժամերին։

Հուլիսի 1-ից ընկերությունը սկսեց գործել, և պարզ դարձավ, թե ինչպես է ապահովվում 100 դրամանոց մինիմալը։ Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքում գրեց, որ Yandex.Taxi-ն վարորդներին յուրաքանչյուր պատվերի համար վճարում է լրացուցիչ 400 դրամ (նրան այդ մասին ասել էր վարորդներից մեկը)։ Ֆեյսբուքյան այլ օգտատերեր ևս հաստատեցին այս տեղությունը, որը մինչ այս պահը չի հերքվել։ Այս ամենի հիման վրա կարծիք հայտնեցի, որ եթե այս 400 դրամի լուրը ճիշտ է, ապա գործ ունենք դասական դեմպինգի հետ։

Panorama.am-ը այս կապակցությամբ մեկնաբանություն է վերցրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ)։ Ինչպես և կարելի էր սպասել, ՏՄՊՊՀ-ից պատասխանել են, որ իրենք չեն պատրաստվում ուսումնասիրություն անցկացնել, քանի որ դրա համար հիմքերը չկան:

«Նախ այդ տաքսի ծառայությունը 2-3 օր է այստեղ աշխատում, ի՞նչ դեմպինգի մասին  կարող է հիմա  խոսք լինել, երրորդը՝ հանձնաժողովը ոչ մի դիմում չի ստացել, չորրորդը՝ հանձնաժողովը տաքսիների ոլորտում ընդհանրապես լիազոր մարմին չէ, էկոնոմիկայի նախարարությունն է զբաղվում տաքսիների լիցենզավորմամբ և մնացած բոլոր խնդիրներով»,- ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, որ եթե որևէ կազմակերպություն դիմի հանձնաժողովին ու փաստեր կներկայացնի, որ դեմպինգ է  իրականացվում, ապա հանձնաժողովը կսկսի ուսումնասիրություն իրականացնել:

Հիմա կետ առ կետ անդրադառնանք իրավիճակին և հնչած մտքերին։

Ի՞նչ է դեմպինգը

«Նախ այդ տաքսի ծառայությունը 2-3 օր է այստեղ աշխատում, ի՞նչ դեմպինգի մասին  կարող է հիմա  խոսք լինել…». ՏՄՊՊՀ

Ուրեմն, դեմպինգը (անգլերեն dumping` դատարկել, բեռնաթափել բառից) գործելաոճ է, երբ ընկերությունը ապրանքը կամ ծառայությունը առաջարկում է արհեստականորեն ցածր գնով, երբեմն՝ անգամ ինքնարժեքից ցածր։ Դա արվում է՝ մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար, շուկան «դատարկելու» համար։

Կապ չունի՝ տվյալ ընկերությունը քանի օրական է կամ քանի տարեկան, կապ չունի՝ շուկայում ինչ կշիռ ունի, որովհետև գրեթե բոլոր սահմանումների համաձայն՝ դեմպինգի առաջնայիննպատակներից մեկը նոր շուկաներ գրավելն է, շուկայում ամրապնդվելը։ Այսինքն, խոսքը վերաբերում է առաջին հերթին այն ընկերություններին, որոնք նոր են շուկա մտնում, որոնց տեսակարար կշիռը դեռ փոքր է։

«Եթե կլինի որևէ մեկը ով կապացուցի, որ 600 դրամից ցածր գինը անխոհեմ է, ապա հանձնաժողովը կսկի ուսումնասիրել շուկան…». ՏՄՊՊՀ

Նախ, խոսքը 600 դրամի մասին չի, այլ 100 դրամի։ 100 դրամը անխոհեմ գին է։ Անգամ 200 դրամն է անխոհեմ գին։ Իսկ անխոհեմության կամ անողջամտության ամենավառ ապացույցը այն է, որ Yandex.Taxi-ն վարորդին վճարում է լրացուցիչ 400 դրամ՝ յուրաքանչյուր պատվերի համար։ Որովհետև Yandex.Taxi-ում հասկանում են՝ վարորդը 100-200 դրամով պատվեր չի կատարի։ Սա էլ նշանակում է, որ Yandex.Taxi-ի ցանկացած վարորդ ցանկացած պատվերի դիմաց ստանում է նվազագույնը 500 դրամ։ Սա է ողջամիտ գինը։

Հիմա ստուգենք՝ Yandex.Taxi-ի գործելաոճը համապատասխանո՞ւմ է դեմպինգին։

Գինը ցա՞ծր է: Այո։ Շուկայում հաստատված 500-600 դրամ մինիմալի փոխարեն ընկերությունն ուղևորին առաջարկում է 100 դրամ մինիմալ։

Գնի ցածրությունը արհեստակա՞ն է։ Այո, որովհետև Yandex.Taxi-ն այդ ցածր գինը ուղևորին առաջարկելու համար իր գրպանից վարորդին վճարում է լրացուցիչ 400 դրամ։

Ինչի՞ համար է արհեստականորեն ցածր գին սահմանվել։ Որովհետև ընկերությունը նոր է, շուկայում թեժ մրցակցություն է և այդ կերպ ցանկանում է գրավել շուկան։

Ընկերությունը դեմպինգային ռեսուրս ունի՞։ Այո, որովհետև այն նորաբաց «Վազգեն-Վալոդ» տաքսի ծառայությունը չէ՝ մի քանի աշխատողներով։ Այն հզոր ցանց է, որը պատրաստ է հայաստանյան ուղղությունը կայացնելու համար մի քանի հազար (կամ մի քանի տասնյակ հազար) դոլարի կորուստ ունենալ։

Ընդ որում, շատերը դժգոհում են, որ Yandex.Taxi-ն չի հասցնում պատվերները սպասարկել։ Ու դրա հիման վրա եզրակացնում՝ ընկերությունը հաջողություն չի ունենա։ Իզուր։ Չէ՞ որ սա նշանակում է, որ Yandex.Taxi-ի նկատմամբ պահանջարկը չափազանց մեծ է։ Այնքան մեծ, որ ընկերությունն ինքն էլ չէր սպասում։ Իսկ պահանջարկը բավարարելը շատ ավելի հեշտ գործ է, քան պահանջարկ ձևավորելը։ Պարզապես պետք է շտապել՝ ալիքը բաց չթողնելու համար։

Այսքանից հետո, եթե կասեք, որ Yandex.Taxi-ի գործելաոճը դեմպինգ չէ, ուրեմն նույն տրամաբանությամբ կապացուցենք, որ Հայաստանում մոնոպոլ կամ օլիգոպոլ շուկաներ չկան։

Ինչո՞ւ ՏՄՊՊՀն չի զբաղվում այս հարցով

«…Հանձնաժողովը տաքսիների ոլորտում ընդհանրապես լիազոր մարմին չէ, էկոնոմիկայի նախարարությունն է զբաղվում տաքսիների լիցենզավորմամբ և մնացած բոլոր խնդիրներով… »,- ասում է ՏՄՊՊՀ-ն՝ միևնույն ժամանակ պնդելով, որ «եթե կլինի որևէ մեկը,  ով կապացուցի, որ 600 դրամից ցածր գինը անխոհեմ է, ապա հանձնաժողովը կսկի ուսումնասիրել շուկան»։ Բայց դե մի կողմ դնենք։

Իրականում ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ն չի զբաղվում «դեմպինգային թեմաներով»։ Որովհետև մեր օրենսդրության մեջ պարզապես դեմպինգային գործունեությունը չի կանոնակարգվում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը արգելում է միայն «ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումըիջեցումը կամ պահպանումը»: Սակայն այդ դրույթը վերաբերում է միայն գերիշխող դիրք ունեցողներին (շուկայի առնվազն 1/3-ին տիրապետողները)։ Գնային մանիպուլյացիան համարվում է գերիշխող դիրքի չարաշահման տեսակ։ Այսինքն՝ օրենքը գրվել է այն տրամաբանությամբ, որ դեմպինգ կարող է իրականացնել միայն խոշոր, գերիշխող ընկերությունը։

Սակայն արի ու տես որ Yandex.Taxi-ն փաստի առաջ կանգնեցրեց թե՛ ՏՄՊՊՀ-ին, թե՛ մրցակցային օրենսդրությունը։ Դե յուրե այն նոր ընկերություն է ու գերիշխող չէ (դեռ)։ Ու եթե անգամ ապացուցվի, որ 100 դրամ մինիմալը անխոհեմ գին է, նրան ոչինչ չեն կարող անել, մինչև… մինչև մեծանա, կայանա ու դառնա գերիշխող։ Այսինքն՝ կթողնեն պրոբլեմը հասունանա, արմատավորվի, հետո կսկսեն հերոսաբար պայքարել դրա դեմ։ Ընդ որում՝ անարդյունք։

Որովհետև հաշվի չեն առել, որ միգուցե ընկերության հայկական «դուստրը» նոր է ու թույլ, սակայն ռուսաստանյան «մայրը» շատ ավելի ուժեղ է, քան մնացած բոլոր տեղական ընկերությունները միասին վերցրած։

Իսկ ամենաաբսուրդայինն այն է, թե ինչպես են գնահատելու՝ տաքսի ծառայությունների շուկայում ո՞վ գերիշխող դիրք ունի։ Մեքենաների քանակո՞վ, պատվերների թվո՞վ, հասույթո՞վ… Ինչպե՞ս։ Ու եթե հիմա ՏՄՊՊՀ պաշտոնյաները կարդում են այս հոդվածը, կխնդրեինք հակիրճ տեղեկատվություն հրապարակել՝ ինչ պատկեր է այսօր տաքսի-ծառայությունների շուկայում և ով ինչ մասնաբաժին ունի շուկայում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում