Յակուբ Բլաշիկովսկին կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել: -ը հայտնում է, որ անգլիական ակումբը մտադիր է գնել 30-ամյա լեհ կիսապաշտպանի իրավունքները:
Նախորդ մրցաշրջանում Բլաշիկովսկին վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինա»-ում: Նրա իրավունքները պատկանում են Դորտմունդի «Բորուսիա»-ին: Հնարավոր տրանսֆերի արժեքը 6 մլն եվրո է գնահատվում:
Լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիանալի գիտի Բլաշիկովսկիի որակների մասին` դորտմունդյան ակումբում աշխատած տարիներից:











































