2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 230 հազար ներգաղթյալ և փախստական։ Այսպիսի տվյալներ է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։ Ավելի քան 2900 մարդ զոհվել կամ անհետ կորել է ՝փորձելով հասնել եվրոպական պետություններ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը․
Կազմակերպության տվյալներով՝ հունվարի 1-ից հուլիսի 6-ը ծովով Եվրոպա է ժամանել 230.885 մարդ։ Հունաստանի ափեր են ոտք դրել 158.527 ներգաղթյալ և փախստական, Իտալիայի ափեր՝ 70.978։ Իսպանիա է հասել 1352 մարդ, իսկ 28-ը՝ Կիպրոս։ Զոհված կամ անհետ կորած են համարվում 2920 ներգաղթյալ և փախստական։
Այս տարի ուղարկման հիմնական երկիր է Լիբիան, որին հաջորդում է Եգիպտոսը։ Փրկարարական գործողությունների մեծ մասն անցկացվել է Սիցիլիական ծոցում։








































