Վրաստանի ԱԳՆ-ը հաստատել է կառավարության՝ Իրանի հետ առանց այցագրի ռեժիմը միակողմանիորեն վերացնելու որոշման մասին տեղեկատվությունը:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին, սահմանափակումն ուժի մեջ է մտել հուլիսի 2-ից:
Հաղորդվում է, որ իրավիճակը չի փոխվել Վրաստանի քաղաքացիների համար: Իրան մեկնելու համար Վրաստանի քաղաքացիներին պետք չէ մուտքի այցագիր 45 օրվա ընթացքում:
Իրանի հետ առանց մուտքի այցագրի ռեժիմը սկսել է գործել 2011թ. հունվարի 26-ից:










































