Friday, 26 06 2026
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

ԱԺ «ներկայացուցչական» փողերը փոխանցվել են Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող հյուրանոցին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, բազմաթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին շրջանում շատ հաճախ բարձրաձայնել ու քննադատել են պետական կառավարման համակարգում բյուջետային միջոցների վատնման, «ատկատների» ու այլ չարաշահումների երևույթները: Սակայն հանգամանքները ցույց են տալիս, որ նման երևույթները, որոնք Հ. Աբրահամյանը որպես «թալան» գնահատեց, այդ քննադատությունների սրացմանը զուգահեռ չեն նվազում: Պաշտոնյաները շարունակում են նույն կերպ խժռել պետական բյուջեն:

Ասվածի մեջ համոզվելու համար ընդամենը պետք է ձեռքի տակ ունենալ պետական գերատեսչությունների ծախսերի ցանկը: Եվ որքան էլ այդ ծախսերը պատճառաբանված ու փաստարկված լինեն, միևնույն է, նկատելի է դառնում, թե որտեղից է հնարավոր գողանալ: Ինչպես Ի. Զաքարյանն էր հայտարարում, թե շինարարության և գնումների ոլորտներում ավելի շատ են խախտումներն ու չարաշահումները, նույնպես էլ պետական կառավարման համակարգում ընդունված կարծիք կա, որ գերատեսչությունների ղեկավարները կարողանում են գողանալ հատկապես ներկայացուցչական կոչվող ծախսերից, ինչը կարծես թե սահմանվել է հենց այդ նպատակի համար: Եվ դա շատ ավելի հնարավոր է դառնում, երբ այդ ծախսերը կատարում ես ոչ թե մրցույթ հայտարարելու եղանակով, այլ՝ մեկ անձից: Ի դեպ, գերատեսչությունների՝ մեկ անձից կատարվող գնումների ցանկը ուսումնասիրելիս հնարավոր չէ հասկանալ, թե ահռելի քանակի պետական միջոցներն ինչի վրա են ծախսվել:

Պարզապես հիշեցնենք, որ ՎՊ-ն այս տարի ուսումնասիրելու է, թե արդյոք արդյունավե՞տ են ծախսվել ՀՀ առաջին երեք գերատեսչություններին՝ նախագահականին, Ազգային ժողովին և կառավարությանը հատկացված միջոցները: Այս երեք գերատեսչություններից հատկապես ԱԺ-ն է մեկ անձից միլիոնավոր դրամների ներկայացուցչական ծախսերի գնումներ կատարել: Օրինակ` այս տարվա միայն հունիս ամսին ԱԺ-ն կնքել է ներկայացուցչական ծախսերի գնման մոտ 30 պայմանագիր, որն արժեցել է մոտ 23 մլն դրամ: Ավելին` մեկ անձից գնման դեպքում ԱԺ-ի գնումները բացառապես ներկայացուցչական տողով են գնում, և երբեք նշված չէ, թե ինչ ապրանք կամ ծառայություն է գնվում: Այդ 30-ի կողքին ընդամենը մի քանի գնումներ կային, որոնք ներկայացուցչական չէին, և նշված էր, թե ինչ նպատակի համար է ծախսը կատարվում:

Կառավարության աշխատակազմը ներկայացուցչական տողով որևէ գնում այդ ամսին չի կատարել, փոխարենը նման մի քանի գործարքներ կնքել են նախարարությունները ու հատկապես Արտաքին գործերի նախարարությունը: 3,8 մլն դրամ արժողությամբ ներկայացուցչական ծախսերի 10 գործարք է կնքել նախագահի աշխատակազմը: Ընդ որում` թե՛ նախարարությունների, թե՛ նախագահականի դեպքում մեծամասամբ նշված է, թե ներկայացուցչական կոչվող ծախսով ինչ է ձեռք բերվում:

Նշենք նաև, որ ՀՀ օրենսդրության համաձայն` 1 մլն դրամ և ավելին արժեցող գումարի դեպքում գերատեսչությունները տվյալ ապրանքը ձեռք բերելու համար պետք է մրցույթ հայտարարեն: Հենց այդ մրցույթից խուսափելու համար էլ նրանք նույն ծախսը բաժանում են մի քանի կամ բազում մասերի, որոնցից յուրաքանչյուրն արժե 999,990 կամ 888 հազար դրամ, և կատարում են գործարքը: Այս պարագայում ընդունված կարծիք կա, որ գործարքների 30 տոկոսը «ատկատ» է, որի 10 տոկոսը մնում է վաճառող ընկերությանը, 20 տոկոսն էլ՝ վճարող ընկերությանը: Բացի այդ, նման գերատեսչությունները իրենց գնումներն անընդհատ կատարում են նույն ընկերությունից և որոշակի ստվերային պայմանավորվածություններ են ստեղծում դրանց հետ: Իսկ որոշ դեպքերում գերատեսչություններն այդ գնումները կատարում են իրենց, իրենց հարազատների կամ ընկերների ընկերություններից: Այնպես որ, ՀՀ օրենսդրությունն ինքն է ցանկացած գերատեսչության համար պետական գումարներից սեփական գրպանին բաժին հասցնելու հնարավորություն ստեղծում:

Օրինակ` նույն ԱԺ-ն ապրիլ ամսին ավելի քան 9 մլն դրամ արժողությամբ 11 պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս» ՓԲԸ-ի հետ, որոնցից ոչ մեկը չի գերազանցում 1 մլն դրամը: Նաև նշված չէ, թե ԱԺ-ն այդ գործարքներով ինչ է գնել այդ ընկերությունից: Ընդ որում` «Պլազա Սիստեմս»-ը գտնվում է Ամիրյան 4/22 հասցեում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ հասցեն գտնվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող National նորակառույց հյուրանոցի շենքի շարունակության վրա: Այսինքն` Հ. Աբրահամյանը ապրիլին 9 մլն դրամ է փոխանցել իրեն պատկանող ընկերությանը կամ իր շենքում գտնվող ինչ-որ ընկերության: Մինչդեռ երեկ ԱԺ-ն հատկապես այս հարցով պարզաբանում էր ներկայացրել, թե «նշված օրերին, հատկապես ապրիլի 24-ի հետ կապված, Հայաստանում են գտնվել օտարերկրացի հյուրեր, միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում՝ խորհրդարանական պատվիրակություններ, որոնց համար ամրագրվել ու պատվիրվել են հյուրանոցային համարներ»:

ԱԺ-ն հունիսի 13-ին կրկին ներկայացուցչական ծախսերի համար «Էլ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ի հետ կնքել է 2 մլն 370 հազար դրամի 3 պայմանագիր: Ակնհայտ է, որ ԱԺ-ն գործարքը բաժանել է 3 մասի, որ ամբողջը չգերազանցի 1 մլն դրամը, և ստիպված չլինեն մրցույթ հայտարարել: Կամ՝ հունիսի 5-ին ինչ-որ «Մալբա» ՍՊԸ-ի հետ կնքել է 2 պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրի գործարքն արժե 900 հազար դրամ: Այստեղ նույնպես ակնհայտ է, որ ԱԺ-ն նույն գործարքը պարզապես բաժանել է 2 մասի: Այս բոլոր գործարքների դեպքում հայտնի չէ, թե ԱԺ-ն ինչ է ձեռք բերել: Եվ այդպես՝ ամիսներ ու տարիներ շարունակ:

Նշենք նաև, որ ներկայացուցչական բազմաթիվ ծախսեր է արել նաև ԱԳՆ-ն, բայց այդ գերատեսչության պայմանագրերում մեծամասամբ նշվում է, թե ինչի համար է այն ծախսվում: Օրինակ` 363 հազար դրամ արժեցող ներկայացուցչական ծախսի պայմանագրում նշված է, որ գումարը ծախսվել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ ապրիլի 16-18-ը կատարած այցի համար: Նման մի գործարքի դեպքում 120.000 դրամի մարցիպանով շոկոլադապատ ծիրանաչիր է գնվել և այլն:

Այս պարագայում հետաքրքիր է, թե ՎՊ-ն այս տարի վերը նշված երեք գերատեսչությունների ծախսերը ու հատկապես ԱԺ-ի ներկայացուցչական ծախսերն ուսումնասիրելիս արդյոք անարդյունավետ ծախսեր կհայտնաբերի՞: Կամ գոնե կհամարձակվի՞ ստուգել, թե այդ միլիոնավոր գումարներով ու հատկապես «Պլազա Սիստեմս»-ին փոխանցած գումարներով ինչ է ձեռք բերվել:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում