Մոսկվայի հյուսիսում ձերբակալվել է «օրենքով գող» Իլդար Ուֆիմսկին (Ասյանովա)՝ հաղորդում է Interfax-ը:
Գործակալության տվյալներով՝ նրա մոտից առգրավվել է 1.25 գրամ հերոին:
Ասյանովի դեմ հարուցվել է քրեական գործ անօրինական թմրանյութ պահելու մեղադրանքով:
Ավելի վաղ նա դատապարտվել էր կողոպուտի, մահվան ելքով առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության համար: