Եգիպտոսի բանակն այսօր առավոտյան հայտարարել է, որ «պատրաստ է հեղել իր արյունը»՝ ժողովրդին պաշտպանելու համար «ահաբեկիչներից, արմատականներից և հիմարներից»:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ այդ հայտարարությունն արվել է ազգին հղված Մուրսիի հեռուստաուղերձից որոշ ժամանակ անց: Հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Ընդդիմության ներկայացուցիչները նրա ելույթը գնահատել էին որպես «քաղաքացիական պատերազմի կոչ»:









































