Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին անցած գիշեր ազգին հղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ:
«Մի´ ենթարկվեք խաբեության: Թույլ մի´տվեք նրանց գողանալ Ձեր հեղափոխության ձեռքբերումը: Մենք չպետք է միմյանց դեմ ջիհադ հայտարարենք: Մենք ջիհադ ենք հայտարարում միայն մեր թշնամիներին»,- պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Մուրսին նաև կոչ է արել խորհրդարանական ընտրություններն անցկացնել 6 ամիս հետո:
Ընդդիմության ներկայացուցիչը Մուրսիի գիշերային հեռուստաուղերձն անվանել էր «քաղաքացիական պատերազմի բաց կոչ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակը մտադիր է դադարեցնել Սահմանադրության գործողությունն ու ժամանակավոր կառավարություն ձևավորել:








































