Բաղդադում մի շարք պայթյունների հետևանքով, որոնք որոտացել են մարդաշատ շուկաների և առևտրային հրապարակների մերձակայքում, զոհվել է առնվազն 31, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հաղորոդում է BBC-ն:
Պայթյուններ են որոտացել Բաղդադի 5 շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են շիա մուսուլմաններով: Ըստ ոստիկանության տվյալների՝ տեղի է ունեցել ականապատ ավտոմեքենաների 9 պայթյուն:
Ամենազանգվածայինը Շաաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչությունն է եղել, որտեղ միաժամանակ 2 ավտոմեքենաների պայթյունից 8 մարդ է զոհվել:
Նշենք, որ Իրաքում սունիների և շիաների միջև լարված հարաբերություններն անցած տարվանից ի վեր ավելի ու ավելի են սրվում:









































