Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մտադիր են իրենց երեխային դաստիարակել արքայադուստր Դիանայի «պատվիրաններով»: Այս մասին հայտնել է արքայական ընտանիքի կենսագիր Քրիստոֆեր Վարվիկը՝ Arabia MSN News-ի հետ ունեցած հարցազրույցում:
Դիանայի նման, Քեյթը ևս դաստիարակվել է արիստոկրատական պայմանականություններից ազատ միջավայրում և ցանկանում է, որ իր երեխան ապրի «սովորական, նորմալ կյանքով», թեկուզ դա այնքան էլ դուր չգա արքայական ընտանիքի անդամներին:
Նշենք, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին դժվարե թե համաձայնի Քեմբրիջի դքսի և դքսուհու այս տեսակետների հետ: Ժամանակին նա նկատողություններ էր անում Դիանային այս կապակցությամբ և հազիվ թե իր՝ միապետական ուշադրությամբ շրջանցի Միդլթոնին:












































