Ecuador Airlines ավիաընկերության օդաչու Սանտյագո Բորխան Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Խաղաղ օվկիանոսի վրա փոթորիկը կայծակի ժամանակ: Լուսանկարը կատարվել է Boeing 767 ինքնաթիռից 11 հազար մետր բարձրության վրա, նշում է Bird In Flight-ը:
«Ինձ շատ է դուր գալիս այս լուսանկարը, այն մասշտաբը և ուժը, որը հաղորդվում է: Դուք հանգիստ կարող եք պտտվել այդ ամենի շուրջը և չվախենալ, որ դա ձեզ ինչ-որ կերպ կվերաբերվի»,- լուսանկարը մեկնաբանել է Բորխան:







































