Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան հատվածում գտնվող Օրդուի քաղաքապետ Էնվեր Յըլմազը հայտարարել է, որ Օրդուում կառուցվելու է Սև ծովի ամենամեծ «բեռնարկղային նավահանգիստը»:
Նա ընդգծել է, որ Օրդուի նավահանգիստն իր հնարավորություններով գերազանցելու է Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Վրաստանի սևծովյան նավահանգիստներին:
Նավահանգիստը կառուցվելու է 3 փուլով, նրա խորությունը կազմելու է 18-22 մետր: Յըլմազը հայտարարել է, որ Օրդուի նավահանգիստը կաշխուժացնի տարածաշրջանի առևտուրը:
Խոսելով Սև ծով-Միջերկրական ծով մոտ 600 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի կառուցման մասին՝ Յըլմազը հայտարարել է, որ այն կհեշտացնի ներքին Անատոլիա հասնելու հարցը և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ընդհանուր առմամբ, այդ ավտոճանապարհից Թուրքիայում կօգտվի 40 նահանգ:












































