Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության մասին հարցը:
Զախարովան հայտարարել է, որ ողջունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետության կառուցողական դերը:
«Գոյություն ունեն հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափեր:
Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա Հայաստանի ու Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունն է, դա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպումներն են:
Դրանք բոլորն էլ գործուն մեխանիզմներ են: Այդպիսով ողջունվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետության կառուցողական դերակատարությունը»,- ասել է նա:









































