Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Քերիի այցը Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության նշան է և երկրին տվել է կոնկրետ արդյունքներ:
«Դա հաջող այց էր: Մենք բավական օգտակար երկխոսություն ունեցանք նախօրեին, այդ այցը բերեց կոնկրետ արդյունքներ: Բացի դրանից՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այցը, բնականաբար, ուժեղ աջակցության հաստատում է:
Կարևոր նշանակություն ունի նաև այն, որ այցը տեղի ունեցավ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շեմին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մեր երկրի եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելը»,- ասել է նա:
Կվիրիկաշվիլին հիշեցրել է, որ Քերիի հետ հանդիման արդյունքներով ստորագրվել են կարևոր փաստաթղթեր, այդ թվում նաև «ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագիրը»:
Նրա խոսքով՝ հուշագիրը կստեղծի նոր շրջանակներ՝ տվյալ ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու համար:










































