Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է «Եվրո 2016»-ում իր երկրպագած հավաքականի մասին:
«Եթե խոսենք իրատեսորեն, ապա կիսաեզրափակչի ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է, սակայն ես ցանկանում եմ, որ հաղթի Ֆրանսիան: Երկրպագում եմ իմ ընկեր Պոլ Պոգբային:
2012 թվականին Գերմանիան շատ ավելի հզոր էր, քան այսօր, սակայն գերմանացիներին միշտ պետք է զգուշանալ», – ասել է Բալոտելլին:







































