Եվրախորհրդարանն այսօր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Ֆրանսիայի աջ ծայրահեղական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենին, որին կարող են հայրենիքում դատել ռասայական ատելության հրահրման համար՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նիստի նախագահը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
2010-ի դեկտեմբերին Լիոնում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Լը Պենը փողոցում աղոթող մուսուլմանների աճող թիվը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի օկուպացիայի հետ: Իրավապաշտպանները նրա դեմ հայց էին ներկայացրել, իսկ 2011-ի հունվարին դատախազությունը նրա դեմ գործով նախաքննություն էր սկսել:
Եվրախորհրդարանի իրավական հարցերով կոմիտեն հունիսի 20-ին խորհուրդ էր տվել զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Շուտով նրա դեմ մեղադրանքներ կառաջադրեն: Մարին Լը Պենին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:










































