Չինաստանում հուլիսի 1-ից գործարկվել է կայք, որի օգնությամբ բոլոր ցանկացողները պետական կառույցներին կարող են ուղարկել իրենց բողոքները ցանկացած հարցի վերաբերյալ՝ հաղորդում է South China Morning Post-ը:
Բողոքն ուղարկելու համար օգտատերը պետք է գրանցվի կայքում: Դրա համար նա պետք է ճիշտ գրի իր անուն-ազգանունը, բնակության ու աշխատանքային հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարը:
Յուրաքանչյուր դիմում կքննվի Նամակների ու զանգերի պետական բյուրոյի կողմից՝ նշում է The Global Times-ը: Յուրաքանչյուր բողոք կստանա իր պատասխանը:








































