Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում ՈՒելսի հավաքականի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո խոսել է եզրափակիչ դուրս գալու մասին:
«Մենք չենք պարտվել վերջին 13 խաղերում, և հուսով եմ՝ չենք պարտվի նաև 14-րդ խաղում:
Պորտուգալիայի հավաքականը հեշտ հաղթանակներ չի տոնել այս մրցաշարում: Յուրաքանչյուր թիմի հետ պետք է խաղալ նրան համապատասխան կերպ: Օրինակ ՈՒելսի հավաքակը խաղում էր արագ ֆուտբոլ, ինչին մենք պատասխանեցինք նույն կերպ», – ասել է Սանտուշը:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականի մրցակցի անունը պարզ կդառնա այսօր:










































