Պորտուգալիա-Ուելս խաղով այսօր մեկնարկել է «Եվրո-2016»-ի կիսաեզրափակիչը:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը խփած գնդակներով չփախանակվեցին: Երկրորդ խաղակեսում պատկերն այլ է: Արդեն 50-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը: 4 րոպե անց Լուիշ Նանին խփեց իր թիմի երկրորդ գոլն այս խաղում:
Պորտուգալիայի ընտրանին եզրափակչին մասնակցելու լուրջ հայտ է ներկայացնում:









































