Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է հետ վերադառնալ քաղաքականություն:
Ահմադինեժադը արդեն իսկ սկսել է պատրաստվել 2017 թվականի ընտրություններին: Նախկինում Մահմուդ Ահմադինեժադը երկու անգամ անընդմեջ ստանձնել է Իրանի նախագահի պաշտոնը, ինչի համար իրավունք չի ունեցել մասնակցել 2013 թվականի նախագահական ընտրություններին:
2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Իրանի նախագահ է ընտրվել Հասան Ռուհանին: 2017 թվականին Իրանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և Ահմադինեժադը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել:










































