Այս ամառ Ֆինլանդիա հատապտուղներ հավաքելու կգնան շուրջ 14 հազար արտասահմանցի, հայտնում է Yle-ն` վկայակոչելով Ֆինլանդիայի ԱԳ նախարարությանը: Արտասահմանցի հատապտուղներ հավաքողները արդեն բազմիցս եկել են երկիր:
Նախարարության տեղեկատվությամբ` աշխատողների մեծ մասը կժամանեն Ուկրաինայից և Թաիլանդից: Մասնավորապես, Թաիլանդի աշխատանքի նախարարությունը տվել է 3.5 հազար վիզա Ֆինլանդիայում աշխատելու համար:
Աշխատանքի սեզոնը սկսվում է հուլիսի կեսերին, երբ սկսում է հասունանալ հապալասը: 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ հավաքողները պետք է նվազագույնը ստանան օրական 30 եվրո` հանած բոլոր վճարումները:









































