ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ չնայած զսպման համակարգը, այդ թվում՝ Եվրոպայում, պահպանելու մտադրությանը՝ ՆԱՏՕ-ն չպետք է իջեցնի միջուկային զենքի կիրառման շեմը: Այս մասին նա ասել է Zeit թերթին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ի համար հանգամանքները, որոնց դեպքում միջուկային զենքի կիրառումը կարող է քննարկվել, չափազանց քիչ հավանական են: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ ապահովելու համար իրերի այդպիսի ընթացքը»,- ասել է Սթոլթենբերգը:
Նա անհանգստություն է հայտնել աշխարհում միջուկային անվտանգության հարցում և ընդգծել է ռիսկի առկայությունը, որ «միջուկային զենք կընկնի ահաբեկչական խմբավորումների ձեռքը կամ ոչ պետական անձինք «կեղտոտ» ռումբ կհավաքեն»:









































