Thursday, 18 06 2026
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Հայաստանը սոցիալական առաջընթացի վարկանիշում 67-րդն է. Social Progress Imperative

Միջազգային հետազոտական The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը հրապարակել է 2016թ. սոցիալական առաջընթացի վարկանիշը, որում Հայաստանը 160 երկրների շարքում զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը:

Հայաստանն, ընդհանուր առմամբ, հավաքել է 66.05 միավոր: Մարդու հիմնական պահանջների բարելավման առումով Հայաստանը վարկանիշում 51-րդն է՝ ընդհանուր 85.26 միավորով: Բարեկեցության հիմունքներով Հայաստանը վարկանիշային ցուցակի 75-րդ հորիզոնականում է՝ ընդհանուր 69.26 միավորով: Հնարավորություններով Հայաստանը ընդհանուր 43.63 միավորով 85-րդն է: «Մարդու հիմնական պահանջները» բաժնում Հայաստանի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78:
«Մարդու բարեկեցության հիմքերը» անվանակարգում հիմնարար գիտելիքների հասանելիության առումով Հայաստանի ցուցանիշը 88,60 է, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիության առումով` 75,35, առողջապահության մատչելիության առումով` 51,16, բնապահպանական կայունության առումով` 61,91: «Մարդու զարգացման հնարավորություններ» բաժնում Հայաստանն ունի հետևյալ ցուցանիշները. անձնական իրավունքների մակարդակ` 39,73, անձնական ազատությունների մակարդակ` 48,16, հանդուրժողականություն և ներգրավվածություն` 39,96, առաջատար կրթության հասանելիություն` 46,68:

Սոցիալական առաջընթացի վարկանիշում Վրաստանը 54-րդն է, Թուրքիան՝ 58-րդը, Ադրբեջանը՝ 77-րդ տեղում է, իսկ Իրանը 93-րդն է:

Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան 90,06 ցուցանիշով: Առաջին 5-ում են տեղ են գտել Կանադան, Դանիան, Ավստրալիան և Շվեյցարիան:

Վարկանիշը եզրափակում են Չադը, Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

Սոցիալական առաջընթացի տեսանկյունից երկրների վարկանիշը որոշելիս՝ հաշվի են առնվում ավելի քան 50 ցուցանիշ, որոնք միավորվում են երեք անվանակարգերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում