Էստոնական Starship Technologies ստարտափը սկսում է իր ավտոնոմ ռոբոտ-առաքիչի փորձարկումները Լոնդոնում, Դյուսելդորֆում, Համբուրգում, ինչպես նաև Շվեյցարիայի Բեռն քաղաքում։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Ընկերությանն արդեն հաջողվել է պայմանավորվել այդ քաղաքներում գործընկերների հետ, և շուտով ռոբոտները կսկսեն առաջին պատվերներն առաքել հաճախորդներին։
Վեցանիվ տրանսպորտային միջոցը համալրված է շարժման համար բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, և մոտ 10 հազար կմ թեստի ընթացքում ոչ մի անգամ վթարի մասնակից չի դարձել։
Առաջիկայում դրանք կսկսեն գործել նաև եվրոպական այլ երկրներում և ԱՄՆ-ում։










































