Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի կարծիքով`Իսպանիայի ընտրանին չէր զիջի բրազիլացիներին, եթե Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվեր «չեզոք» խաղադաշտում:
«Իսպանիայի ընտրանու բախտը չէր բերել միայն այն պատճառով, որ մրցաշարն անցկացվում էր Բրազիլիայում: Իսպանացիները չէին պարտվի, եթե հանդիպումը կայանար «չեզոք» խաղադաշտում»,- ասել է Մարադոնան և հավելել, որ Մեսսին դեռևս գերազանցում է Նեյմարին և Քրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին շարունակում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մնալ: Նա գերազանցում է Ռոնալդուին և Նեյմարին»,- Goal. com-ը մեջբերում է Մարադոնայի խոսքը:





































