«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին, հավանաբար կհեռանա ակումբից` «Չելսի» տեղափոխվելու նպատակով:
The Telegraph-ը հայտնում է, որ Ռունին ցանկանում է մարզվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: «Արիստոկրատներ»-ն արդեն տրանսֆերային առաջարկ են նախապատրաստել և պաշտոնապես կդիմեն «Յունայթեդ»-ին` 23 մլն եվրո առաջարկելով Ռունիի իրավունքների դիմաց: Ակնկալվում է, որ հարձակվողի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի հուլիսի 10-ին:
Հավելենք, որ Ռունիի պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաներ»-ի հետ ուժի մեջ է դեռևս երկու տարի:






































