Վաշինգտոնը հավատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Էվելին Ֆարկասը:
Նշենք, որ Պենտագոնի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարար Էլմար Մաեդյարովի հետ: Բանակցություններն անցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի ներկայությամբ:










































