Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) մասնակից երկրների կառավարությունների ղեկավարները աշնանը Կիևում քննարկելու են ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:
Այդ մասին այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը : Նրա խոսքերով` Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը այսօր հանդիպել է ՎՈՒԱՄ-ի պատվիրակության հետ և քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:









































