Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Այն, ինչ ներվում է Հովիկ Աբրահամյանին, չի ներվում ԲՀԿ-ական նախկին մարզպետին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով իր եղբոր գնած 48 տոննա էժան պետական դիզվառելիքին վերաբերող հարցին, որը կառավարության որոշամբ նախատեսված է «գյուղացիների աջակցության համար», հայտարարել է. «Ես դրա մեջ միտում չեմ տեսնում, և դիզվառելիքից բոլոր հողօգտագործողները օգտվել են, նույն իմ բարեկամները ևս, դրա մեջ որևէ խախտում, յուրացում չկա»:

 «Այնպես չէ, ինչպես որոշ ծախու լրատվամիջոցներ գրում են, որ դա կառավարության որոշումով անապահով խավերին է…, նման որևէ որոշում չկա: Դա ուղղակի հողօգտագործողները օգտվում են, օգտվում են նաև իմ բարեկամները, ինչպես նաև մյուս բոլորի բարեկամները»,- իր «ոսկեղենիկ» հայերենով բացատրել է ԱԺ նախագահը:

 Այսինքն` Հովիկ Աբրահամյանը համարում է, որ կառավարությունը սուբսիդավորել է դիզվառելիքը և գումարները պետյուջեից հատկացրել է, որ իր մեծահարուստ եղբայրը և նրա տղան օգտվեն դրանից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների ոչ նպատակային օգտագործում և յուրացում: Ակնհայտ է, որ հողօգտագործողներին պետական աջակցության  ծրագրում կառավարությունը նկատի չի ունեցել օլիգարխ գյուղատնտեսներին, ովքեր հեկտարներով հողեր ու ջրավազաններ ունեն:

 Այլ հարց է, որ պետական պաշտոնյաները, այդ թվում` Հովիկ Աբրահամյանը, համարում են, որ պետության բարիքները առաջինը իրենց ու իրենց հարազատների համար են: Ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո պետական պաշտոնյան պատասխան կտար: Ուշագրավ է նաև, որ մեկ այլ մարզում` Վայոց ձորում, ընդամենը 15 մլն դրամի դիզվառելիքի յուրացման համար մարզպետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել, որոնց մի քանի տարվա ազատազրկում է սպառնում: Խոսակցություն կա, որ հնարավոր է գործով մեղադրվի նաև Վայոց ձորի նախկին ԲՀԿ-ական մարզպետը: Իսկ այս պարագայում հարազատների միջոցով փաստացի յուրացումն անտեսվում է:

 Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ով տարածքի օլիգարխն է և չի թաքցնում դա, տղայի հետ հայրենի Մխչյան գյուղից պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած աշնանը ձեռք է բերել 48 տոննա դիզվառելիք:

Կառավարության հատկացրած 1 լիտր դիզվառելիքն արժե 350 դրամ, շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: 100 դրամ տարբերությունը վճարվում է ՀՀ բյուջեից: Այսինքն` Հենրիկ և Հովհաննես Աբրահամյանները անցած աշնանը ձեռք են բերել մոտ 48 հազար լիտր դիզվառելիք, որի դիմաց պետությունը նրանց համար փոխհատուցել է մոտ 4 մլն 800 հազար դրամ: Ընդ որում, այդ գյուղից էժան դիզվառելիք է ստացել ընդամենը 15 մարդ:

 «Մենք մի թիմ ենք, ու ես իմ ամփոփիչ ելույթում էլ ասել եմ, որ բոլորս ենք պատասխանատու թերացումների համար, և մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է գա որևէ պաշտոն գրավի և զբաղվի այս թալանով կամ յուրացումներով»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահը` խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, որ իր ու վարչապետի միջև հակասություններ կան ՀՀԿ թևերում. «Նման թևեր գոյություն չունեն մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ: Ես ասել եմ բազմաթիվ առիթներով, ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր, ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում