Եվրոպացի առաջնորդները Մեծ Բրիտանիային առնչվող իրավիճակը կքննարկեն սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Եվրախորհրդարանի նիստում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«ԵՄ 27 երկրների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում, երբ Սլովակիան կնախագահի ԵՄ-ում»,- հայտարարել է Տուսկը։
«Մենք հասկանում ենք, որ որոշ ժամանակ է պահանջվում, որպեսզի Մեծ Բրիտանիայում քաղաքական պատկերը հանգստանա»,- նշել է Եվրախորհրդի ղեկավարը։ «Սակայն ԵՄ առաջնորդները ակնկալում են, որ բրիտանական կառավարությունը հետագա քայլերի գրաֆիկը հնարավորինս արագ կսահմանի»։
Ավելի վաղ Տուսկը բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է արդեն այսօր սկսել Բրիտանիայի հետ «ապահարզանի գործընթաց»։











































