Նախօրեին Թուրքիայի զինուժի և կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից ԴԱԻՇ-ի դիրքերին հասցված հարվածների արդյունքում Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է զինյալների 68 օբյեկտ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինչպես հայտնել են անվտանգության ուժերում աղբյուրները՝ զինյալները հարվածներ էին պատրաստել Թուրքիայի տարածքում: Ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 14 զինյալ:
Բացի այդ՝ հետախուզական տվյալների հիման վրա Թուրքիայի ռազմաօդային ուժերը ահաբեկիչների օբյեկտներին հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Մեդինա նահանգում: Չուկուրջա և Հաքարի շրջաններում ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 7 դիրք:











































