Պարույր Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը հանդես է եկել Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ:
Նախաձեռնության հեղինակ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զույցում նշեց, որ իրենց մտահղացումը նույնիսկ ուշացած է, պետք էր նման նախաձեռնությամբ հադնես գալ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առաջին խմբաքանակի մասին։
«…Ռուսաստանը պետք է դուրս գա Մինսկի խմբից, և դառնա բիզնեսով զբաղվող ազվազակապետություն»,- նշում է ԱԻՄ առաջնորդը:
Հայրիկյանը կարևոր է համարում համախոհների միացումն իրենց՝ ուրբաթ օրը հրավիրում են հանրահավքի, բայց և այնպես, եթե նույնիսկ չլինեն միացողներ, իրենք առանձին առաջ կքաշեն նախաձեռնությունը։ Մեր զրուցակիցն անձդրադարձավ նաև այն տեսակետներին, թե նախաձեռնությունը կարող է վրդովեցնել պաշտոնական Մոսկվային։
Եթե Ռուաստանը չլինի Մինսկի խմբում, կփորձի հակամարտությունը կարգավորել սեփական ծրագրի համաձայն: Արդյո՞ք դա էլ ավելի վտանգավոր չէ. Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև այս հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































