Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում Ջանլուիջի Բուֆոնն Իտալիայի հավաքականի հերոսներից մեկը դարձավ:
Բուֆոնի գործակալի կարծիքով` դարպաապահի հաջող ելույթը ևս մեկ անգամ հաստատեց, որ 35 տարեկան հասակում Ջանլուիջին դեռևս լավագույն դարպասապհներից է աշխարհում:
«Ջիջին հանգիստ կարող է հանդես գալ մինչև 40 տարեկանը` ցուցադրելով իր բարձրակարգ խաղը: Նա անգամ կարող է մասնակցել աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Բուֆոնն իսկական չեմպիոն է, աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը»,- Football Italia-ն մեջբերում է գործակալի խոսքը:




































