Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Տավուշի մարզի Շամշադինի զորամասին պատկանող դիրքերում հրազենային վնասվածքից մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ Արսեն Մխիթարյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին պարզվում են դեպքի հանգամանքները:










































