Թուրքական «Գալաթասարայ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Միլան»-ում:
Tuttomercato – ի հաղորդմամբ՝ «Միլան»-ի ղեկավարությունն արդեն իսկ բանակցություններ է վարում «Գալաթասարայ»-ի հետ Սնեյդերի տրանսֆերի հարցով:
Նշվում է, որ բացի «Միլան»-ից, Սնեյդերի տրանսֆերին հավակնում է նաև նրա նախկին ակումբը՝ «Ինտեր»-ը:
Հավելենք, որ Սնեյդերը ցանկանում է հեռանալ «Գալաթասարայ» – ից և չի մասնակցում Ֆլորիդայում ընթացող մարզական հավաքին:








































