Գյումրիի Վարդանանց հրապարակում երեկ իսկական տոն էր: Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու արարողությանը ելույթ ունեցան ճանաչված հին ու նոր գյումրեցիները:
Ելույթ է ունեցել «Բամբիռ» խումբը: Գյումրվա բեմում հնչել են նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավայի կատարումները:
Տոնակատարության ընթացքում ներկայացվել է գեղեցիկ լուսային շոու: Տոնակատարությունն ավարտվել է ճոխ հրավառությամբ:










































