Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Orange-ի բաժանորդները կարող են SMS-ով կապի մեջ մնալ Facebook-ում

Ամռան արձակուրդներին ընդառաջ՝ այսօր Orange-ը ներկայացրեց երկու նորություն բջջային ինտերնետից օգտվողների համար: Առաջինը Facekook SMS ծառայությունն է, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են բջջային հեռախոսի միջոցով շփվել Facebook-ում, անգամ եթե այդ պահին ինտերնետը հասանելի չէ, կամ եթե օգտագործում են պարզագույն հեռախոս, որը չունի ինտերնետի հնարավորություններ: Պարզապես ակտիվացնելով «Facebook SMS» ծառայությունը՝ վերջիններս SMS-ի միջոցով կստանան հաղորդագրությունները, «պատի» գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ: Բաժանորդները կարող են նաև պատասխանել, մեկնաբանել, հաստատել ստացված հարցումը` ուղարկելով պատասխան SMS, որը սովորական պատասխանի տեսքով կհայտնվի բաժանորդի Facebook-յան էջում:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել կամ Facebook-ի էջում՝ «Հաշվի կարգավորումներ» բաժնում, կամ հեռախոսից ուղարկելով SMS 32665 կարճ համարին` տեքստում նշելով «fb»: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է Facebook-ի պրոֆիլում նախապես նշել բջջային հեռախոսահամարը:

«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ SMS-ների համար գանձումը կկատարվի ինչպես ներցանցային SMS-ների համար` ըստ բաժանորդի սակագնային պլանի:

«Տարվա այս ժամանակահատվածում բոլորը, և հատկապես ուսանողները հաճախ են ճամփորդում՝ երբեմն լինելով այնպիսի վայրերում, որտեղ ինտերնետը հասանելի չէ: Նրանց համար, ում Facebook-ում կապի մեջ լինելն ամենօրյա անհրաժեշտություն է, այս առաջարկը կդառնա ամենասիրված ծառայություններից մեկը», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Երկրորդ նորությունը «Խոսենք» կանխավճարային ծառայության «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի բաժանորդների համար է: Այսօրվանից վերջիններս շարժական ինտերնետից կօգտվեն 20 դր/ՄԲ սակագնով նախկին 60 դր/ՄԲ սակագնի փոխարեն: Այսպիսով, գտնվելով Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս, այս սակագնային պլանի բաժանորդները, ովքեր արդեն իսկ Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարում են 5 դր/րոպե սակագնով, նաև կկարողանան ավելի հաճախ ու հեշտորեն օգտվել շարժական ինտերնետից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում