Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ամառը թեժ կլինի ՀՀԿ-ում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո բավականին խուճապային իրավիճակ է տիրում Հանրապետական կուսակցության վերնախավում: Իզուր չէ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր շտապել է լրագրողներին ճեպազրույց տալ և համաձայնություն հայտնել նախագահի գնահատականների հետ, ինչպիսին էլ, որ դրանք լինեն: Ընդ որում` ԱԺ նախագահի խոսքն այդ առումով բավականին հատկանշական է: «Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»,- հայտարարել է նա:

Սա նման է կարծիք չունեցողի կամ վերադասի բոլոր կարծիքներն անխտիր, առանց քննարկման ընդունող ենթակայի պատասխանի, որն իրեն ամեն դեպքում նաև մեղավոր է զգում այդ վերադասի նկատմամբ կամ փորձում է ցանկացած պարագայում սիրաշահել նրան:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ս. Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել Վերահսկիչ պալատի աղմկոտ հաշվետվության հետ կապված, որի ընթացքում բավականին կոշտ էր արձագանքել ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գնահատականներին, սխալ ու անհեռատես համարել դրանք: Ի. Զաքարյանի կամ ՎՊ հաշվետվության բացահայտած խախտումների կամ չարաշահումների հետ կապված զարգացումներին, անշուշտ, ականատես կլինենք առաջիկայում: Նշենք սակայն, որ բավական հետաքրքիր էր նաև Ս. Սարգսյանի վերաբերմունքը ԱԺ մեծամասնության, այսինքն՝ խորհրդարանում իր իսկ ղեկավարած Հանրապետական կուսակցության հանդեպ: «Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,- վերջում ասել է Ս. Սարգսյանը:

Հիմա հանրապետականները սրտատրոփ սպասում են ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ Ս. Սարգսյանը հավանաբար ավելի ազատ ոճի մեջ գնահատականներ կտա, քանի որ այդ միջոցառումները փակ են լինում: ՀՀԿ ԳՄ նիստերը սովորաբար հինգշաբթի օրերն են լինում, բայց նախորդ մի քանի շաբաթներին չեն եղել, քանի որ Ս. Սարգսյանը նախ հանգստի էր մեկնել, հետո՝ Լեհաստան: Պահը կարծես հասունացել է այժմ, ու չի բացառվում, որ այս շաբաթ ՀՀԿ-ի վերնախավը հավաքվի ու քննարկի ՎՊ հաշվետվության հետ կապված նույնանուն խմբակցության պահվածքը: Ավելի շուտ հավաքվի լսելու Ս. Սարգսյանի հերթական կշտամբանքները, որոնք այս անգամ հավանաբար ուղղված կլինեն հատկապես ԱԺ ղեկավարությանը:

Սա նշանակում է, որ բավականին ծանր խոսակցություն է սպասվում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: ՎՊ հաշվետվության ներկայացման մի քանի օրերին, երբ Ի. Զաքարյանն անարգանքի սյունին էր գամում և թեև անուղղակիորեն, բայց բավականին նկատելի կերպով թալանի մեջ էր մեղադրում պետական կառավարման համակարգին, ԱԺ-ում ՀՀԿ-ի մեծամասնությունն ու վերը նշված անձինք ոչինչ չարեցին իրենց իսկ ձևավորած կառավարությանը պաշտպանելու համար: Ավելին՝ թե Հ. Աբրահամյանը, թե Է. Շարմազանովն իրար հետևից խրոխտ ելույթներ ունեցան, որ պետք է բռնել ու ոչնչացնել չաղ-ուրախ-բախտավոր թալանչիներին, ու ընդհանրապես ինչ է անում վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ այդ թալանչիներին չի պատժում: «Փաստորեն, մենք գործ ունենք թալանչիների հետ,- ասաց նա,- ես ուղղակի զարմացած եմ, պարոն Զաքարյան: Էս մարդկանց բոլոր գործերը նախ պետք է ուղարկվի դատախազություն: Բայց կարծես այս ամենը շարունակական բնույթ է կրում: Սրա վերջն ի՞նչ է լինելու: Փաստորեն բյուջեի փողերը լափում են որոշ մարդիկ…»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Գ. Սահակյանին, ապա քննարկումների ժամանակ նա գրեթե չէր նստում դահլիճում և իր կուսակցության ձևավորած կառավարությանը թալանի մեջ մեղադրելու համար հակահարված չէր կազմակերպում Ի. Զաքարյանի դեմ: Նույնը նաև Հ. Նաղդալյանը: Եվ ահա, ՀՀԿ առաջիկա նիստում ԱԺ ՀՀԿ-ական վերնախավը պետք է պատասխանի, թե ինչու է նման վերաբերմունք դրսևորում՝ անկախ հանգամանքից, թե որքանով էր ճիշտ կամ քաղաքական Ի. Զաքարյանի ներկայացումը: Ըստ երևույթին, Ս. Սարգսյանի բարկության ամենամեծ բաժինը կհասնի Հ. Աբրահամյանին, քանի որ նա է կանոնակարգում խմբակցության աշխատանքը: Երեկ արդեն քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ Հ. Աբրահամյանը արտերկրից դիտմամբ Հայաստան շուտ չի վերադարձել, որ կարողանա խուսափել Ս. Սարգսյանի բարկության առաջին հարվածից: Նրա ստրասբուրգյան այցը պետք է լիներ հունիսի 27-28-ը, բայց հունիսի 29-ին նախագահականում տեղի ունեցած հայտնի նիստին նա չէր մասնակցում: Սակայն տրամաբանական էր, որ որպես ԱԺ նախագահ պետք է մասնակցեր: Ասում են, որ նա պաշտոնական այցից հետո մի քանի օր ուշ է վերադարձել՝ համոզված լինելով, որ Ս. Սարգսյանը Վարշավայից վերադառնալուց հետո անպայման կանդրադառնա այդ հարցին:

Ի դեպ, այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ին և հենց ԱԺ նախագահին դժվար օրեր են սպասվում, քանի որ նախագահը նշել է, որ խորհրդարանական մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու և խոսելու նրանց պահվածքի մասին, Հ. Աբրահամյանը զգուշացավ մեկնաբանելուց: «Այսօր ես կարծիք չեմ ուզում հայտնել, սպասենք»,- կարծես թե վախվորած պատասխանեց ԱԺ նախագահը:

Ակնհայտ է, որ նա մինչև ԳՄ նիստը փորձում է կոտրել Ս. Սարգսյանի բարկությունը թե իր, թե ՀՀԿ խմբակցության՝ իր ազդեցության տակ գտնվող հատվածի նկատմամբ: Նա կարծես թե փոշմանել է ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ արած իր հայտարարության համար, թեև ասում է, որ չի զղջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում