Այսօր՝ հուլիսի 2-ին, տեղացած հորդառատ անձրևները մի շարք հեղեղումների պատճառ են դարձել:
Ջրալցվում են Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի, Արագածոտնի մարզի Ակունք գյուղի մի շարք տներ և անասնագոմեր: Բացի դա տեղեցած անձրևի պատճառով Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհին լցվել են քարեր և ավազ՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ճանապարհը կարճ ժամանակ անց դարձել է անցանելի:









































