Bild-ը հայտնում է, որ Ռունին պատրաստ է մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, եթե ակումբն ընդունի իր պայմանները:
Հարձակվողը համաձայն չէ աշխատավարձի չափի նվազեցմանը, որը ներկայումս շաբաթական 250 հազար ֆունտ է կազմում և մշտական տեղ է պահանջում թիմի հիմնական կազմում: Հակառակ դեպքում Ուեյնը այլ ակումբ կտեղափոխվի:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը 27 հանդիպում է անցկացրել, 12 գոլ հեղինակել: Նշենք, որ Ռունիի պայմանագիրն ուժի մեջ է ևս երկու տարի, սակայն բազմաթիվ ակումբներ ցանկանում են ձեռք բերել նրա իրավունքները:







































