Լատինաամերիկացի երգիչ Ռիկի Մարտինը Փարիզի նորաձևության շաբաթին ներկայացել է նոր զուգընկերոջ՝ գեղանկարիչ Ջվան Յոզեֆի հետ: Ողջ երեկույթի ընթացքում հյուրերի և պապարացիների ուշադրությունը սևեռված է եղել այդ զույգի վրա:
Երգիչը հրաժարվել է մեկնաբանել իր հարաբերությունը լոնդոնցի նկարչի հետ:
Հիշեցնենք, որ 2010թ. երգիչը խոստովանել էր, որ իրեն դուր են գալիս տղամարդիկ, թեպետ նա մինչ այդ մոտ տասնչորս տարի հանդիպում էր հեռուստահաղորդավարուհի Ռեբեկա դե Ալբայի հետ:













































