Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Արտաքին ազդեցության ներքին ճոճերը

Հունիսի 29-ին Սերժ Սարգսյանը հերթական թատրոնը ներկայացրեց հասարակությանը, որի արարները նախագահական նստավայրում տեղի ունեցող խորհրդակցություններն են, երբ Սերժ Սարգսյանը դեմքի ջղային արտահայտությամբ կամ արհամարhական տոնայնությամբ սաստում է, մատ է թափ տալիս այս կամ այն ոլորտի պաշտոնյայի վրա: Այս անգամ, թիրախում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ու նրա հաշվետվությունն էին, մի քիչ էլ՝ գլխավոր դատախազը, իսկ Սերժ Սարգսյանի պաշտպանության տակ Տիգրան Սարգսյանն էր:

Ինչո՞ւ է այդ ամենը թատրոն որակվում: Պատճառը շատ պարզ է. ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանն «արտագնա» խորհրդակցության էր կառավարությունում, որտեղ գրեթե նույն խստությամբ և արհամարհանքով, ինչպես որ այս անգամ՝ Իշխան Զաքարյանի դեպքում, նա հանդիմանում էր Տիգրան Սարգսյանին և կոչ անում պայքարել ատկատների դեմ, ու կրկին՝ հատուկ հանձնարարություն էր տալիս դատախազությանն ու ԱԱԾ-ին: Անցել են ամիսներ, իսկ Սերժ Սարգսյանը կրկին խորհրդակցություն է անում և հայտարարում, թե «գիտենք կազմակերպվող գնումներում և մրցույթներում առկա կոռուպցիոն ռիսկերի, նույն շահող կազմակերպությունների» և այլնի մասին: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եղան նախորդ «արտագնա» խորհրդակցությունների արդյունքները, ի՞նչ արեցին դատախազն ու ԱԱԾ-ն, որ հիմա իշխանությունը դեռ շարունակում է «իմանալ» ամեն ինչի մասին, փոխանակ ամեն ինչն արդեն բացահայտված և մեղավորներն էլ պատասխանատվության ենթարկված լինեին: Ահա այս, մեղմ ասած, անառարկայությունն ու անարդյունավետությունը, երբ մի քանի ամիսը մեկ կազմակերպվում են այդպիսի ներկայացումներ, հնչում են խոժոռ հայացքով արտաբերվող խիստ գնահատականներ, հանրությունը համոզվում է, որ գործ ունի ընդամենը թատրոնի հետ:

Թատրոն, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն ի սրտե ուզում է պայքարել այդ ամենի դեմ, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում: Բանն այն է, որ հասարակությանը վաղուց արդեն չի հուզում, և ըստ էության՝ երբեք էլ չի հուզել, թե Հայաստանի իշխանություններն ինչը և ինչու չեն կարողանում: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանում անկախության առաջին մեկ-երկու տարիներից հետո, չի եղել որևէ լեգիտիմ իշխանություն և գրեթե ոչ մի լեգիտիմ բարձրաստիճան պաշտոնյա, որովհետև այդ պաշտոնյաները գործ չանելու կամ անարդյունավետությունն արդարացնելու, կամ իրականությանն ու պետության վիճակին անհամարժեք իրենց անձնական ապրելակերպն արդարացնելու հազար պատճառներ են ներկայացրել հասարակությանը՝ ոչ մի բանի համար պատասխան չտալով:

Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի խնդիրները Սերժ Սարգսյանի խնդիրներն են, որովհետև հասարակությունն ունի իրենը և պահանջում է դրանց լուծում: Սակայն, փոխարենը ստանում է ընդամենը ճառեր և էմոցիաներ, երբ մե՛կ Տիգրան Սարգսյանին են քննադատում, մե՛կ նրան պաշտպանում, Իշխան Զաքարյանին են քննադատում, մե՛կ ԱԺ մեծամասնությունից են դժգոհ, իսկ դատախազներին և մյուս իրավապահներին տրվում են հերթապահ հանձնարարություններ, որոնց արդյունքը ոչ մի տեղ չի երևում, մինչև որ ներիշխանական համակարգում ինչ-որ մի տեղ չի առաջանում քաղաքական անհրաժեշտություն:

Այսինքն, նախագահական խորհրդակցությունները Սերժ Սարգսյանը վաղուց վերածել է ներքաղաքական և ներիշխանական գործիքի, որ կիրառում է ըստ ներքին նպատակահարմարության, ոչ թե ըստ պետության վիճակի: Որովհետև, եթե դատելու լինենք պետության վիճակով, ապա խորհրդակցությունները պետք է լինեն շուրջօրյա, որովհետև դրանցից որևէ մեկից հետո երկրում քաղաքացիների համար ոչ մի իրավիճակ չի փոխվում: Իշխանության ներսում էլ, խոշոր հաշվով առայժմ դժվար է խոսել փոփոխվող իրավիճակի մասին, որովհետև այն, որ Սերժ Սարգսյանը մի քանի ամիսը մեկ փոխում է իր հովանավորության օբյեկտները, վկայում է, որ նա դեռ ստիպված է մանևրը դարձնել իր անվտանգության հիմնական գրավական: Սա էլ, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ Հայաստանի համար արտաքին ազդեցության պայքարում էլ հարաբերական վիճակ է, և եթե նախկինում Ռուսաստանն էր գերակա, և ներիշխանական ու ներքաղաքական տատանումների անհրաժեշտություն բացարձակապես չկար, ապա այսօր արդեն Ռուսաստանի ազդեցությունը միանձնյա չէ ամենևին, և այդ իսկ պատճառով արդեն նավակը հաճախ է ճոճվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում