Հուլիսի 1-ին YouTube-ում տեղադրվել է Չինաստանում նկարված տեսանյութ, որտեղ տղամարդը պարզում է, որ ողորմություն խնդրող մարդը միայն ձևացնում է, որ ոտքեր չունի, հայտնում է Lenta.ru-ն:
Իր կասկածները հաստատելու համար տղամարդը հանում է մուրացկանի շալվարը: Արդյունքում պարզվում է, որ «առանց ոտքերի հաշմանդամը» ունի ոտքեր, որոնք նա խնամքով թաքցրել էր հագուստի տակ:










































