Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կարևոր դեր են խաղացել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Չավուշօղլուի խոսքերով՝ Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահները մշտապես խաղացել են կառուցողական դեր: Չավուշօղլուն դրա հետ մեկտեղ հերքել է այն պնդումները, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներգրավված է եղել Անկարայի ու Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:.










































