Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոն առաջին մամլո ասուլիսն է տվել «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստի կարգավիճակում։ Նոլիտոն գովեստի խոսքեր է հղել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին։
«Կփորձեմ առավելագույնս օգնել «Մանչեսթեր Սիթի»-ին։ Կանեմ ամեն ինչ, ինչ կկարգադրի մարզիչը։ Հուսով եմ՝ իմ խաղը «քաղաքայիններ»-ին կօգնի հաղթանակներ տոնել։
Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Նա հիանալի է հասկանում ֆուտբոլը և կարող է ինձ օգնել բարելավել խաղս»,- Նոլիտոյի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը։










































