Իսպանական Պայպորտա քաղաքը հունիսի 30-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ներկայացված հայտագրին։
Այս քայլով Պայպորտան համալրել է շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։










































