Եգիպտոսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ահմեդ Շաֆիկը, որի հանդեպ պաշտոնական Կահիրեն հետախուզություն է հայտարարել կոռուպցիայի մեղադրանքով, «Ալ-Հայաթ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եգիպտոս վերադառնալու մտադրության մասին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես Եգիպտոս կվերադառնամ մի քանի ժամերի, միգուցե օրերի ընթացքում… Շնորհակալություն եմ հայտնում ԱՄԷ-ին՝ իմ հայրենիքին աջակցելու համար»,- հայտարարել է նախկին վարչապետը:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի նախագահական ընտրություններին Շաֆիկը երկրորդ փուլում պարտություն կրեց Եգիպտոսի գործող նախագահ Մուհամմադ Մուրսիին: Ներկայում նա գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ստիպված է եղել հեռանալ ընտրություններից հետո: Հայրենիքում քաղաքական գործչի հանդեպ հարուցված է մի քանի քրեական գործ:
«Ես ժողովրդական մեծ աջակցություն ունեմ, որն ինձ թույլ է տալիս առաջադրվել հաջորդ ընտրություններին, սակայն դեռևս չեմ որոշել՝ ինչ եմ անելու»,- ասել է Շաֆիքը:






































