Հուլիսի 1-ին, ժամը 12.05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը փակ է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, որտեղից կտրվի նաև լրացուցիչ տեղեկատվություն:












































