Wednesday, 24 06 2026
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման աշխատանքները ճշգրտման փուլում են

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման աշխատանքները ճշգրտման փուլում են: Tert.am-ի և www.1in.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Վերջինս նշեց, որ ժամկետներ չի կարող ասել՝ երբ կլինի գրասենյակի ընդլայնումը, միայն ասաց, որ դա կախված է դետալներից:

– Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն,  ըստ որի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմն ընդլայնվելու է: Խոսքը հենց Ձեր թիմի մասին է: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

– Հարցը գտնվում է ճշգրտման փուլում:

– Մոտավորապես ե՞րբ կլինի թիմի ընդլայնումը:

– Երբ լինեն ճշգրտումները, իսկ ճշգրտումները դեռ ընթացքի մեջ են:

– Պարո՛ն Կասպրչիկ, ինչի՞ց է կախված ճշգրտման ընթացքը: Կարծիքներ կան, որ այս հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտներ են ստեղծվել:

– Չեմ կարծում, որ մեծ ժամանակ կպահանջի… Կախված է դետալներից:

– ՀՀ ԱԳ նախարարը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանն, ըստ էության, խոչընդոտում է ԵԱՀԿ-ում թիմի ընդլայնման բյուջեի հաստատմանը: 

– Ես արդեն ասացի, որ հարցը գտնվում է ճշգրտման փուլում:

– Թիմի ընդլայնումը ի՞նչ է փոխելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

– Ես ուզում եմ մասնավորեցնել, որ չեն մեծանում իմ լիազորությունները, մեծանում է իմ թիմը, քանակը… Գրասենյակն է ընդլայնվում:

– Որքա՞ն բյուջե է անհրաժեշտ գրասենյակի ընդլայնման համար:

– Քննարկվում է դեռ:

– Իսկ հետաքննող մեխանիզմների տեղադրումը ե՞րբ կլինի:

– Այդ հարցը կապված չէ իմ գրասենյակի ընդլայնման հետ: Ես անմիջականորեն չեմ զբաղվում այդ հարցով, ուստի չեմ կարող պատասխանել: Այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ քարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում